«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նիկոլայ Ռիժկով. «Ես հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել»

Նիկոլայ Ռիժկով. «Ես հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել»
17.01.2015 | 13:52

Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը՝ կարծում է Նիկոլայ Ռիժկովը: Նա անկեղծ ցավակցություններն է փոխանցել և վստահեցրել, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Նրա խոսքով՝ այս օրերին, թե ինքը, թե իր գործընկերները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը. «Այն , ինչ տեղի ունեցավ, առհասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է՝ ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրու բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
Անդրադառնալով միջադեպի քննությանը՝ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ պետք է խստորեն հետևել օրենքի պահանջներին. «Ակնհայտ է, որ պետք է առաջ ընթանալ օրենքի պահանջներին համապատասխան: Մենք համաձայնագիր ունենք, առկա են բազմաթիվ փաստաթղթեր, և տվյալ դեպքում քննությունը, բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ: Դուք գիտեք, որ մեզ մոտ երկրի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չափազանց անհանգստացած են: Այսինքն՝ դա մեզ բոլորիս ցնցել է: Ես բացարձակապես վստահ եմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, երբ միասին կնստեն և Հայաստանի, և Ռուսաստանի ներկայացուցիչները, ու դա ոչ մեկին հնարավորություն չի տա ասելու, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ճիշտ չի գնահատել: Պետք է խնդիրը միասին լուծել»:
Ռիժկովը ողբերգությունը քաղաքական շահարկումների ենթարկելու փորձեր է նկատում: «Ցավոք սրտի, ողբերգությունների վրա ոմանք քաղաքականություն են իրականացնում: Ցավալի է, բայց այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ չէր գտնվի որևէ մեկը, ով կօգտագործեր այս փաստը հայ ժողովրդի հետ մեր փոխհարաբերությունների կտրվածքով: Ես հասկանում եմ, որ հայ ժողովրդի զգալի հատվածը մարդիկ են, ովքեր մեր ընկերներն են, բարեկամները: Բայց կան մարդիկ, ովքեր այնքան էլ հակված չեն, որ մենք բարեկամություն ունենանք, նրանք բացարձակապես այլ տեսակետներ ու նպատակներ ունեն, ուստի նրանք կփորձեն ամեն կերպ օգտագործել այս ողբերգությունը, որ մեր բարիդրացիական հարաբերությունները տուժեն»,- կարծում է նա: «Ես կարծում եմ՝ հայերը զգոն, ողջամիտ մարդիկ են, և կհասկանան՝ որն է կեղծիքը, որը ճշմարտությունը: ՈՒստի ես կարծում եմ, որ պետք չէ տրվել էժանագին մարդկանց զգացմունքներին: Ես հասկանում եմ, որ երբ նման բան է պատահում, մարդկանց մոտ զգացմունքները գերակայում են, բայց պետք է հիշել, որ զգացմունքները՝ զգացմունքներ, իսկ օրենքներն օրենքներ են: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կարվի օրենքի համաձայն, էլ չեմ ասում, որ նա (հանցագործը) պատասխան կտա օրենքի առջև: Ես Գյումրու ժողովրդին, ում ճանաչում եմ, ում գիտեմ, ողջ հայ ժողովրդին կխնդրեմ այս դեպքի հիման վրա մեծ ու խոր եզրահանգումներ չանել մեր փոխհարաբերությունների մասին: Նման բան հնարավոր է ամենուր, նաև՝ մեր երկրում: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերանայել, ուստի ես խնդրում եմ սթափ մոտենալ այս դեպքին: Այո, ես հասկանում եմ՝ ողբերգություն է տեղի ունեցել, մենք հասկանում ենք ցավը, կիսում ենք այդ ցավը, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունների վերաբերյալ պետք է ինչ-որ հետևություններ անել»:

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ